Եվրամիությունը կանգնած է վրաց ժողովրդի կողքին և օգնում է բազմաթիվ ուղղություններով, այդ թվում տնտեսական վիճակի վերականգնման նպատակով. Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյ
Եվրամիությունը կանգնած է Վրաստանի և վրաց ժողովրդի կողքին և օգնում է բազմաթիվ ուղղություններով, այդ թվում տնտեսական վիճակի վերականգնման նպատակով,- այս մասին իր «թվիթերի» էջում գրել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար, Օլիվեր Վարհեյը:
Ինչպես նշել է Եվրահանձնակատարը, նա ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ լավ զրույց է ունեցել վարչապետ Գիորգի Գախարիայի հետ:
«Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ վերջին զարգացումների վերաբերյալ այսօր լավ զրույց եմ ունեցել: Զրույցի ընթացքում ես ընդգծեցի կուսակցությունների միջև երկխոսության և նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կարևորությունը: Եվրամիությունը կանգնած է Վրաստանի և վրաց ժողովրդի կողքին և օգնում է բազմաթիվ ուղղություններով, այդ թվում տնտեսական վիճակի վերականգնման նպատակով: Ավելի շատ փոխհամագործակցությունը ընդհանուր հետաքրքրություն է»,- հայտարարել է եվրահանձնակատարը: