Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր 18-րդ փաթեթը
Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իր 18-րդ փաթեթը։
«Եվրամիությունը հաստատել է Ռուսաստանի դեմ մինչ օրս կիրառված ամենախիստ պատժամիջոցների փաթեթներից մեկը։ Մենք կշարունակենք բարձրացնել գները, ուստի ագրեսիայի դադարեցումը Մոսկվայի համար միակ ճանապարհը կլինի», – ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
Դիվանագետները Reuters-ին հայտնել են, որ «Յոթի խմբի» կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերջին փաթեթը նավթի գինը կնվազեցնի մեկ բարելի համար 60 դոլարից մինչև 47,60 դոլար։