Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն խորացնելու են համագործակցությունը պաշտպանության ոլորտում. Ֆեդերիկա Մոգերինի

16:15, 25.06.2018

Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն  խորացնելու են համագործակցությունը պաշտպանության ոլորտում,-այս հայտարարությունը արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին արել է Լուքսեմբուրգում, Եվրոպական խորհրդի հանդիպման ժամանակ:

Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերով, հյուսիս ատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար, Ենս Ստոլտենբերգը մասնակցելու է կազմակերպության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը: Մոգերինին ասում է, որ այդ հանդիպմանը հիմնական ուշադրությունը դարձվելու է պաշտպանության և անվտանգության հարցերին:

Լուքսեմբուրգում ընթանում է արտաքին գործերի նախարարների հանդիպումը, հանդիպման հիմնական թեմաներն են պաշտպանությունը և անվտանգությունը:

 

Նմանատիպ