Եվրամիությունը և Չինաստանը քննարկում են տնտեսական և առևտրային հարցեր
Այսօր՝ հուլիսի 19-ին, Եվրամիությունը և Չինաստանը կանցկացնեն բարձր մակարդակի տնտեսական և առևտրային երկխոսություն։ Այդ մասին հայտնում է «Reuters»-ը։
«Հուլիսի 19-ին տեղի կունենա Եվրամիություն-Չինաստան բարձր մակարդակի տնտեսական և առևտրային 9-րդ երկխոսությունը։ Ես անհամբեր սպասում եմ այս կարևոր իրադարձությունը Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ համանախագահելուն»,- Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։
Առկա տեղեկությունների համաձայն՝ կողմերի միջև երկխոսությունը կանցկացվի վիրտուալ ռեժիմով։ Նման երկխոսության վերջին փուլը կայացել է 2020 թվականի հուլիսին։