Եվրամիությունը դրական է գնահատել Վրաստանի արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները
Եվրամիությունը դրական է գնահատել Վրաստանի արդարադատության նախարարության կողմից իրականացված բարեփոխումները

Եվրամիություն-Վրաստան մարդու իրավունքների ամենամյա երկխոսության 13-րդ փուլն անցկացվել է հեռավար ռեժիմում և գնահատվել է 2019 թվականի մայիսից մինչ օրս Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից զարգացած իրադարձությունները:

Եվրամիության ներկայացուցիչներն արդարադատության նախարարության կողմից անցկացված բարեփոխումները գնահատել են դրական:

Եվրամիությունը դրական է գնահատել արդարադատության նախարարության գլխավորությամբ մշակված և 2015 թվականին խորհրդարանի կողմից ընդունված անչափահասների արդարադատության օրենսգրքի վավերականացումը:

Եվրամիությունը նշել է նաև այն առաջընթացը, որը երկիրն ունեցել է ընտանիքում բռնության և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի առումով և ընդգծվել է Ստամբուլի կոնվենցիայով հաշվի առնված պարտականությունների կատարման նշանակությունը:

Հանդիպմանն ընդգծվել է Վրաստանի կողմից ունեցած կարևոր առաջընթացը կտտանքների և ոչ մարդկային վերաբերմունքի վերացման ուղղությամբ:

Եվրամիությունը ողջունում է նաև պատժակատարողության և հանցանքի կանխարգելման համակարգերում ընթացող բարեփոխումները:

Կողմերն ընդգծել են համակարգված աշխատանքի նշանակությունը, որը Վրաստանի կառավարությունը կատարել է արդարադատության նախարարության ակտիվ մասնակցությամբ և մշակել մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն:

Եվրամիության և Վրաստանի միջև մարդու իրավունքների երկխոսության հաջորդ փուլն անցկացվելու է 2021 թվականին, Թբիլիսիում: