Եվրամիությունը չունի ոչ ռեսուրսներ, ոչ էլ ցանկություն միջամտել մեկ այլ անհարկի քաղաքական ճգնաժամին, որն անխուսափելիորեն ծագելու է, եթե Սաակաշվիլին վերադառնա. Վիոլա Ֆոն Կրամոն
Եվրամիությունը չունի ոչ ռեսուրսներ, ոչ էլ ցանկություն միջամտել մեկ այլ անհարկի քաղաքական ճգնաժամին, որն անխուսափելիորեն ծագելու է, եթե Սաակաշվիլին վերադառնա. Վիոլա Ֆոն Կրամոն

Եվրախորհրդարանական Վիոլա ֆոն Կրամոնը հայտարարում է, որ «Եվրամիությունը չունի ոչ ռեսուրսներ, ոչ էլ ցանկություն միջամտել մեկ այլ անհարկի քաղաքական ճգնաժամին, որն անխուսափելիորեն ծագելու է, եթե Սաակաշվիլին վերադառնա»:

«Ես և իմ գործընկերները այս ամենը հստակ բացատրել ենք Վրաստանի նախկին նախագահին վերջին հանդիպումների ժամանակ: Այս դիրքորոշումը լայնորեն կիսում են նաև Եվրամիության այլ կառույցներ: Մենք ՝ Վրաստանի միջազգային բարեկամներս, հավատարիմ ենք մնում վրաց ժողովրդին, ով արժանի է պատասխանատու քաղաքական գործիչներին և իրենց երկրի շահերի պաշտպանությանը», – հայտարարել է Վիոլա ֆոն Կրամոնը, ում մեկնաբանությունը տարածվել է նրա էջում:

Նրա խոսքով ՝ Վրաստանի վճռորոշ ընտրություններից անմիջապես առաջ առճակատումն ու բռնությունը հասնում են ծայրահեղ վտանգավոր մակարդակի, և այս իրավիճակում ոչ մի քաղաքական գործիչ, ով անկեղծորեն երկրի շահերը վեր է դասում ամեն ինչից, չպետք է նպաստի ավելի մեծ բևեռացմանը:

Ֆոն Կրամոնի խոսքով ՝ նման քաղաքական միջավայրում ընտրությունների օրը Վրաստան վերադառնալու Սաակաշվիլիի մտադրությունը չի ծառայում Վրաստանի շահերին: