Եվրամիություն. Ռուսաստանի սահմանապահների աջակցությամբ ցանկապատների մոնտաժումը խոչընդոտում են տեղի բնակչության ազատ տեղաշարժը, որը պետք է դադարեցվի
Եվրամիություն. Ռուսաստանի սահմանապահների աջակցությամբ ցանկապատների մոնտաժումը խոչընդոտում են տեղի բնակչության ազատ տեղաշարժը, որը պետք է դադարեցվի

Ցավում ենք, որ վերջին ժամանակներում վարչական սահմանի երկայնքով զարգացած իրադարձությունները բացասաբար ազդեցին անվտանգության ընդհանուր վիճակի վրա,- այս մասին նշված է Եվրամիության հայտարարությունում, որը արվել է Վրաստանում ստեղծված իրավիճակի մասին, Վիեննայում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստին:

Ինչպես նշված է հայտարարությունում, Եվրամիությունն ակտիվ ներգրավված է Գուգուտիանթկարիի և Չորչանա/Ծնելիսիի վրդովեցուցիչ իրադարձություններին:

«Ռուսաստանի սահմանապահների աջակցությամբ Հարավային Օսեթիայի դե-ֆակտո իշխանության կողմից ցանկապատների մոնտաժումը խոչընդոտում է տեղի բնակչության տեղաշարժի ազատությունը և զրկում նրանց գոյության գլխավոր աղբյուրից՝ պտղատու այգիների և ջրի ռեսուրսների մատչելիությունից: Նման գործողությունները պետք է դադարեցվեն և Ռուսաստանի Դաշնությանը կոչ ենք անում, ներգրավվել գործընթացների այն ժամանակվա վիճակը վերադարձնելու համար:

Վրդովեցուցիչ է, որ մարդու իրավունքները և մարդասիրական իրավիճակը Աբխազիայի և Հարավային Օսեթիայի վրացական շրջաններում կրկին վատանում է: Սահմանազատման ակտիվ իրականացումը, ավելացած ռազմական ներկայացուցչությունը, վարչական սահմանների հատման անցակետերում անդադար սահմանափակումները, չլուծված խնդիրները փաստաթղթերի առնչությամբ, որոնք վնասում են էթնիկ վրացիների շահերը և փախստականների իրավունքների կատարման խոչընդոտներն ունեն հետագա ջանքերի գործադրման կարիք: Եվրամիությունը մեկ անգամ ևս կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը և դե-ֆակտո իշխանությանը, դադարեցնել գործողություններն այս ուղղությամբ»,- ասվում է հայտարարությունում:

Հայտարարությունում նաև նշված է, որ Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական և իրավաբանական շրջանակները, որոնցում Աբխազիայի շրջանում անցկացվել են «նախագահական ընտրություններ»: