Եվրամիություն մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի անցնել ստի դետեկտոր
Եվրամիություն մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի անցնել ստի դետեկտոր

Եվրամիությունը սահմանին ծրագրում է փորձարկել պաշտպանության նոր համակարգ: Նոր նախաձեռնության համաձայն, Եվրամիության անդամ երկրներ ժամանող հյուրերը պետք է անցնեն ստի դետեկտոր: Խոսքը վերաբերում է նոր համակարգչային ծրագրին: Անիմացիոն կիբեր սահմանապահը ստուգելու է ուղևորների անձնագիրը, այցեգիրը և այլ փաստաթղթերը: Միևնույն ժամանակ նա մի քանի հարց է առաջադրելու և պարզելու է, ուղևորը ստում է, թե անկեղծ է պատասխանում:

Եթե անձը հաջող կանցնի ստի դետեքտորը, ապա սահմանապահները նրան այլևս չեն ստուգի: Հակառակ դեպքում, նա կանցնի սահմանային և մաքսային ստուգում:

Սահմանային վերահսկման նոր համակարգը գործելու է 2019 թվականից ՝ Լիետուվայի, Հունգարիայի և Հունաստանի սահմաններին:

Սահմանային վերահսկման նոր համակարգը, որը միավորում է անիմացիոն ոստիկանին և ստի դետեկտորը,  iBordedControl նախագծի մասն է, որի նպատակը Եվրամիությունում սահմանային վերահսկման գործընթացի պարզեցումն ու արագացումն է:

Եվրամիության անդամ երկրներ ամեն տարի այցելում է 700 միլիոն մարդ: