Եվրամիության խորհուրդը երկարաձգել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ
Եվրամիության խորհուրդը երկարաձգել է պատժամիջոցները Հյուսիսային Կորեայի դեմ:
Պատժամիջոցները վերաբերում են այն ֆիզիկական և իրավաբական անձանց, որոնք որևէ ձևով կապված են միջուկային զենքի արտադրության հետ: Ֆիզիկական անձանց արգելվում է մուտքը Եվրամիության երկրներ և սառեցված են նրանց ակտիվները:
Պատժամիջոցների ցանկում է 57 ֆիզիկական անձ և 9 ընկերություն:
Եվրամիությունում հայտարարում են, որ Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված պատժամիջոցները ամենախիստն են այն թվում, որոնք Եվրամիությունը սահմանել է որևէ երկրին: