Եվրամիության խորհրդում համաձայնել են կարևոր պաշտոնների շուրջ

Եվրամիության խորհրդում համաձայնել են կարևոր պաշտոնների շուրջ: Այս մասին Դոնալդ Տուսկը գրել է «թվիթերի» միկրոբլոգի անձնական էջում:

Եվրամիության խորհրդի նախագահ են առաջադրել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելին:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Վան դեր Լեյնին առաջադրել են Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում:

Ինչ վերաբերում է արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ոլորտում Եվրամիության գերագույն ներկայացուցչի պաշտոնին, դրա թեկնածու է առաջադրվել Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ժոզեֆ Բորելֆոնտելսը:

Եվրոպայի Կենտրոնական բանկի ղեկավարին պաշտոնին առաջադրել են Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստին Լագարդին: