Եվրամիության կողմից Վրաստանում առկա հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման աջակցությունն այնպես կայուն է, ինչպես՝ միշտ
Եվրամիության կողմից Վրաստանում առկա հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման աջակցությունն այնպես կայուն է, ինչպես՝ միշտ

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը Ռուսաստանի և Վրաստանի միջև հակամարտության 12-րդ տարելիցի վերաբերյալ տարածում է հայտարարություն:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, չնայած բազմաթիվ գլոբալ մարտահրավերների, Եվրամիության կողմից Վրաստանում առկա հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման աջակցությունն այնպես կայուն է, ինչպես՝ միշտ:

«Ցավոք, վերջին ամիսների ընթացքում լարվածությունը մնում է ուժեղ և Աբխազիայում և Հարավային Օսեթիայում Ռուսաստանը կրկին ունի զինված ուժեր, որը խախտում է միջազգային օրենսդրությունը և Ռուսաստանի կողմից ստանձնած պարտականությունները, որոնք հաշվի առնված են 2008 թվականի օգոստոսի 12-ի համաձայնագրով: Եվրամիությունը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնում, շարունակել Վրաստանում կայունացման և հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Եվրամիությունը կայուն աջակցություն է հայտնում Վրաստանի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- նշված է հայտարարության մեջ: