Եվրամիության Կլիմայի փոփոխության ծառայության ուսումնասիրության համաձայն՝ այս շաբաթ օվկիանոսների ջերմաստիճանը հասել է ամենաբարձր մակարդակին
Եվրամիության Կլիմայի փոփոխության ծառայության ուսումնասիրության համաձայն՝ այս շաբաթ օվկիանոսների ջերմաստիճանը հասել է ամենաբարձր մակարդակին

Օվկիանոսների ջերմաստիճանը այս շաբաթ հասել է մինչ օրս գրանցված ամենաբարձր մակարդակին։ Այս մասին նշված է Եվրամիության Կլիմայի փոփոխության ծառայության «Կոպեռնիկուս» հետազոտության մեջ։

Հետազոտության համաձայն՝ այս շաբաթ օվկիանոսների ջերմաստիճանը կազմել է 20,96 աստիճան, ինչը շատ ավելի բարձր է այս ժամանակաշրջանի տարեկան միջինից։

Օվկիանոսները կենսական կլիմայի կարգավորիչներ են: Նրանք կլանում են ջերմությունը, արտադրում Երկրի թթվածնի կեսը և կարգավորում եղանակային օրինաչափությունները։ Ավելի տաք ջրերը ածխաթթու գազը կլանելու ավելի քիչ կարողություն ունեն, ինչը նշանակում է, որ մոլորակի ջերմոցային գազերի ավելի մեծ մասը կմնա մթնոլորտում:

Օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը կարող է նաև արագացնել սառցադաշտերի հալվելը, որոնք հոսում են օվկիանոս՝ հանգեցնելով ծովի մակարդակի բարձրացմանը:

Տաք օվկիանոսները և ջերմային ալիքները ճնշում են ծովային տեսակներին, ինչպիսիք են ձկները և կետերը, երբ նրանք շարժվում են ավելի սառը ջրեր փնտրելու համար՝ խաթարելով սննդի շղթան: Ոլորտի մասնագետները նշում են, որ կարող են տուժել ձկան պաշարները։