Եվրամիության հարաբերությունները Վրաստանի հետ գնալով խորանում են. Յոհաննես Հան
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը, Մյունխենի 54-րդ կոնֆերանսի շրջանակներում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպումից հետո Թվիտերում գրել է, որ Եվրամիության հարաբերությունները Վրաստանի հետ գնալով խորանում են:
«Ասոցացման օրակարգի վերանայումը և արևելյան գործընկերության գագաթնաժողովի ծրագիրը,-սա այն ծրագիրն է, որը գնալով մերձեցնում է մեզ միմյանց»,-գրել է Յոհաննես Հանը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են ասոցացման համաձայնագրի և խորը և համապարփակ ազատ առևտրական տարածքի մասին համաձայնագրի վավերաման տեսանկյունից գոյություն ունեցող արդյունքները:
Խոսքը վերաբերել է նաև Վրաստան-Եվրամիություն ասոցացման նորացված, կոմպլեքսային օրակարգին, որը իր մեջ ներառում է առաջնահերթություններ մինչև 2020 թվականը:
Հեղինակ -
Edgar Barsegyan