Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթի մեկ բարելը 60 դոլարով գնելու սահմանաչափի շուրջ
Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթի մեկ բարելը 60 դոլարով գնելու սահմանաչափի շուրջ

Եվրամիության երկրները պայմանավորվել են ռուսական նավթի մեկ բարելը 60 դոլարով գնելու սահմանաչափի շուրջ։

Ըստ լրատվամիջոցների՝ դեսպանները մի քանի օր բուռն բանավեճ են անցկացրել այն մասին, թե որքան բարձր կամ ցածր պետք է լինի գների սահմանաչափը:

Ինչպես գրում է «Եվրոնյուսը», Լեհաստանը և Բալթյան երկրները կոշտ դիրքորոշում են որդեգրել և խիստ սահման են սահմանել, ինչը նշանակում է 30 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ Հունաստանը, Կիպրոսը և Մալթան, որոնց ներքին նավագնացության արդյունաբերությունը կարևոր դեր է խաղում ռուսական նավթի միջազգային փոխադրման գործում, պահանջել են 70 դոլարի սահմանաչափ։

Բանակցությունները կենտրոնացել են նաև կիրարկման, թափանցիկության և ԵՄ պատժամիջոցների հնարավոր նոր հոսքի վրա: Մի քանի դիվանագետներ ասացին, որ վերջնական գործարքը ձեռք է բերվել ուրբաթ երեկոյան այն բանից հետո, երբ Լեհաստանն աջակցել է միջանկյալ սահմանաչափին: Մինչ այդ նման որոշում էին կայացրել «Մեծ յոթնյակի» անդամ երկրները։