Եվրամիության դիտորդական առաքելությունը արձագանքել է Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի կողմից նրանց դիտորդների ձերբակալման փաստին
Եվրամիության դիտորդական առաքելությունը արձագանքել է Ցխինվալի բռնազավթիչ ռեժիմի կողմից նրանց դիտորդների ձերբակալման փաստին:
Հայտարարության մեջ նշվում է, որ Վրաստանում Եվրամիության առաքելության անզեն դիտորդներին ձերբակալել են բռնազավթված Հարավային Օսիայի այսպես կոչված անվտանգության ծառայության աշխատակիցները:
«Հոկտեմբեր 24-ի, օրվա կեսին, Եվրամիության դիտորդական առաքելության պարեկային խմբի անդամներին, ովքեր պարեկություն էին իրականացնում Ծնելիսի-Չորչանա գյուղերում, բռնազավթված Հարավային Օսիայի այսպես կոչված անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են կարճ ժամանակով: Իրադարձությունից քիչ անց Ցխինվալից գործի էր դրվել թեժ գիծ:
Առաքելությունը դեռևս ուսումնասիրում է միջադեպի մանրամասները, որոնք տեղի են ունեցել այն տարածքում, որը համարվում է Թբիլիսիի կողմից վերահսկվող:
Վերջին զարգացումներից հետո ԵՄ դիտորդական առաքելությունը զգալիորեն ավելացրել է պարեկային առաքելությունը Չորչանա-Ծնելիսիի տարածքում:
ԵՄ մոնիտորինգի առաքելությունը անհանգստացած է այս դեպքով, երբ զինված անձինք թույլ չեն տալիս ԵՄ դիտորդներին իրականացնել իրենց ամենօրյա գործունեությունը:
Դեպքը կքննարկվի միջադեպերի կանխարգելման և դրանց վրա արձագանքման մեխանիզմների տեխնիկական հանդիպմանը, որը տեղի է ունենալու վաղը՝ Էրգեթում»,- ասված է ԵՄ դիտորդական առաքելության հայտարարության մեջ:
Բռնազավթված Ցխինվալի ռեժիմը ԵՄ մոնիտորինգի առաքելությունը մեղադրում է այսպես կոչված սահմանը խախտելու մեջ: