Եվրամիության 13 երկրների արտգործնախարարները կոչ են արել մինչ գարուն կորոնավիրուսի պատվաստանյութը հասցնել Արեւելյան գործընկերության անդամ երկրներ, այդ թվում՝ Վրաստան

16:44, 06.01.2021

Եվրամիության 13 երկրների արտգործնախարարները կոչ են արել մինչ գարուն կորոնավիրուսի պատվաստանյութը հասցնել Արեւելյան գործընկերության անդամ երկրներ, այդ թվում՝ Վրաստան: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովին ուղարկված նամակում:

Եվրամիության 13 անդամ պետություններ կոչ են անում ԵՄ-ին մշակել պարզեցված մեխանիզմ, որը կդյուրացնի Արևելյան գործընկերության անդամ երկրների, ներառյալ Վրաստանը, կորոնավիրուսի պատվաստանյութ ստանալու գործընթացը:

«Սա կլինի աջակցության ուժեղ ազդանշան, որը կգնահատեն գործընկեր երկրների կառավարությունները և այդ երկրների քաղաքացիական հասարակությունը», – ասվում է նամակում:

Նամակը ստորագրվում է ինչպես Արևելյան Եվրոպայի բոլոր երկրների, այնպես էլ Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարների կողմից:

Բացի Վրաստանից, «Արևելյան գործընկերություն» ծրագրի անդամներն են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան:

Նմանատիպ