«Եվրակտիվ». Եվրամիությունը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նավթային պատժամիջոցների մեղմացմամբ
«Եվրակտիվ». Եվրամիությունը մտահոգված է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ նավթային պատժամիջոցների մեղմացմամբ

Էկոնոմիկայի հարցերով եվրահանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը քննադատել է ԱՄՆ-ի որոշումը՝ երկարաձգելու ռուսական նավթի վաճառքի հետ կապված պատժամիջոցներից բացառությունների գործողության ժամկետը։

Այս մասին Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է Փարիզում «Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ։

Ինչպես նշել է Դոմբրովսկիսը, այս քայլը կավելացնի Մոսկվայի այն ֆինանսական եկամուտները, որոնք նա ստացել է պատերազմի սկսվելուց ի վեր։

«Եվրամիության դիրքորոշմամբ՝ մենք չենք կարծում, թե հիմա Ռուսաստանի նկատմամբ ճնշումը թուլացնելու ժամանակն է», – հայտարարել է եվրահանձնակատարը։

Միևնույն ժամանակ, Դոմբրովսկիսի հայտարարությամբ, հենց Ռուսաստանն է օգուտ քաղում ուկրաինական պատերազմից և հանածո վառելիքի գների բարձրացումից։

Մայիսի 18-ին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնը 30 օրով կերկարաձգի ռուսական նավթի նկատմամբ պատժամիջոցներից բացառության գործողության ժամկետը, որն արդեն բեռնված է ծովում կանգնած տանկերների վրա։