Եվրահանձնաժողովի փոխնախագահ. Հռոմի ստատուտը ստորագրած բոլոր երկրները պետք է կատարեն Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրամանը
Եվրահանձնաժողովի փոխնախագահ. Հռոմի ստատուտը ստորագրած բոլոր երկրները պետք է կատարեն Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրամանը

Հռոմի ստատուտը բոլոր ստորագրողները պետք է կատարեն Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրամանը,- այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի լիագումար նիստում, որը կապված է ռուս զինվորականների կողմից ուկրաինացի երեխաների բռնի արտաքսման հետ։

Յուրովան նշել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների շարունակական արտաքսումը հաստատում է Ռուսաստանի մտադրությունը՝ ընդմիշտ հեռացնել այդ երեխաներին Ուկրաինայից։

Եվրահանձնաժողովի փոխնախագահի խոսքով, Եվրամիությունն արդեն ճանաչել է Վլադիմիր Պուտինի և երեխաների իրավունքների հարցերով Ռուսաստանի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդերները և ողջունում է բոլոր հետագա քայլերը՝ մեղավորների ձերբակալությունն ապահովելու համար, ռազմական հանցագործությունների և այլ ծանր հանցագործությունների համար։

Վերա Յուրովան նշել է, որ ներկայումս Եվրամիությունը պատժամիջոցներ է կիրառել 16 անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքներից ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսման և բռնի որդեգրման համար։