Եվրահանձնաժողովի նախագահը դրական է գնահատում Վրաստանի հետ վիզայի ազատականացման գործընթացում առկա միտումները
Եվրահանձնաժողովի նախագահը դրական է գնահատում Վրաստանի հետ վիզայի ազատականացման գործընթացում առկա միտումները

Եվրամիությունը ողջունում է Վրաստանի կողմից եվրոպական ինտեգրման ճանապարհին ունեցած առաջընթացը և վիզայի ազատականացման ուղղությամբ առկա դրական միտումները,- այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլորդ Յունկերը՝ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Նյու-Յորքում, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակներում:

Եվրահձնաժողովի նախագահը բարձր գնահատական է տվել երկրում ընթացող ժողովրդավարական, տնտեսական և քաղաքական բարեփոխումներին: Ընդգծվել է Եվրամիությանն ինտեգրման ճանապարհին Վրաստանի ճանապարհաքարտեզը, Ասոցացման և Խորը և համընդգրկուն ազատ առևտրի տարածքի մասին պայմանագրի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև Եվրամիության հետ բարձր մակարդակի աննախադեպ ձևաչափի դերը, որի առաջին հանդիպումը կայանալու է Բրյուսելում, Վրաստանի վարչապետի և Եվրահանձնաժողովի նախագահի գլխավորությամբ:

Կողմերը զրուցել են Վրաստանի բռնազավթված տարածքներում առկա իրավիճակի և նշված շրջանների ապաժողովրդականացման մասին, որը շատ ցավալի է որակել Եվրահանձնաժողովի նախագահը: