Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդին է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի առաջարկը
Եվրահանձնաժողովը Եվրոպական խորհրդին է ներկայացրել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի առաջարկը։
Նոր փաթեթով առաջարկվում է պատժամիջոցներ կիրառել ավելի քան 120 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։
Առաջարկը ներառում է ներմուծման և արտահանման նոր արգելքների ընդունում, ինչպես նաև նավթի գնի շեմը խստացնելու գործողություններ։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, առաջարկների նպատակն է ուժեղացնել պատժամիջոցների շրջանակը։
Պատժամիջոցների փաթեթը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմին արձագանքելու ԵՄ ռազմավարության մի մասն է,- ասվում է հայտարարության մեջ: