Եվրահանձնաժողովը նշում է, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է Սուդանում եվրոպացի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար
Եվրահանձնաժողովը նշում է, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է Սուդանում եվրոպացի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար

Եվրամիությունն ամեն ինչ անում է Սուդանում եվրոպացի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, այս մասին այսօր Բրյուսելում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակը։

Նաբիլա Մասրալի խոսքով, այս պահին ակնկալվում է, որ ԵՄ մի քանի հարյուր քաղաքացիներ կմնան Սուդանում, և ԵՄ-ն աշխատում է անդամ երկրների հետ՝ ապահովելու նրանց անվտանգությունը:

Եվրահանձնաժողովը նաև հայտարարեց, որ Եվրամիությունը կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը և վերսկսել խաղաղ բանակցությունները։

«Եվրամիության ուղերձը չափազանց պարզ է։ Պետք է դադարեցնել բռնությունները, թուլացնել ստեղծված իրավիճակը։ Մենք կոչ ենք անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը, իսկ քաղաքացիներին, քաղաքացիական անձանց անվտանգությունը: Ամենօրյա հումանիտար դադարը էական նշանակություն ունի Սուդանի և օտարերկրյա քաղաքացիների բարեկեցության համար, և մենք քաղաքական գործընթացը վերադարձնում ենք անհրաժեշտ հիմքերի վրա։ Երկխոսության և միջնորդության ուղիներ գտնելու բոլոր ջանքերը ողջունելի են։ Ակնհայտ է, որ մենք կոչ ենք անում արտաքին ուժերին զերծ մնալ միջամտությունից»,- ասել է Եվրահանձնաժողովի խոսնակը։

Սուդանում շարունակվում են բախումները երկրի բանակի և «Արագ աջակցության ուժեր» զինված խմբավորման գրոհայինների միջև։ Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 100 մարդ, ավելի քան 600-ը՝ վիրավորվել է։