Եվրահանձնաժողովը մշակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոն։
Բացի այդ, Եվրոպական հանձնաժողովը հայտնել է, որ պատժամիջոցների 19-րդ փաթեթի մանրամասները այսօր կներկայացնեն Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մենք կարող ենք հաստատել, որ Եվրոպական հանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել՝ 19-րդը։ Նախագահ ֆոն դեր Լեյենը և Կալասը կեսօրին հայտարարություն կանեն, որի ժամանակ կհայտարարեն հենց այս պատժամիջոցների փաթեթի մասին», – ասել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակը։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԵՄ նոր պատժամիջոցները կվերաբերեն ռուսական հեղուկ գազին։