Եվրաատլանտյան ինտեգրումը համարում ենք երկրի ժողովրդավարության զարգացման հիմք, հենց այդ պատճառով ողջունում ենք արևելյան գործընկերություն ծրագրին Հայաստանի ակտիվ մասնակցությանը. Գիորգի Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Վրաստանում այցով գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված հանդիպման ընթացքում խոսել է տարածաշրջանում ժողովրդավարական զարգացման և կայունության կարևորության մասին:
Ըստ Գախարիայի, հենց տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումն ու կայունությունն է, որոնք հիմք են հանդիսանում հետագա զարգացման համար ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային և կրթական ոլորտներում:
«Մեր ծրագիրը արդյունքն է – մենք խոսում ենք այն բոլոր հարցերի մասին, որոնք արդեն քննարկել ենք Երևան կատարած այցի ընթացքում: Այնուհետև մենք կքննարկենք նոր հարցեր, որոնք կարևոր են ինչպես վրացական, այնպես էլ հայկական կողմերի համար: Ես կցանկանայի առանձնացնել որոշ հարցեր: Ինչպես ասացիք, մեր երկրների համար շատ կարևոր է ժողովրդավարական զարգացումը և, իհարկե, կայունությունը տարածաշրջանում: Սա հիմքն է հետագա զարգացման համար, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում և ես ուրախ եմ, որ մենք աջակցում ենք տարածաշրջանում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը»,- ասել է Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով, Վրաստանի վճռական որոշումն է՝ եվրոատլանտյան ինտեգրումն ու ժողովրդավարական զարգացման հետագա խորացումը:
Նիկոլ Փաշինյանը Վրաստանում է գտնվում պատվիրակության հետ միասին: Նա պաշտոնական այցով Վրաստանում է գտնվում երկրորդ անգամ: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին :