Եթովպիայում սողանքի հետևանքով առնվազն 157 մարդ է զոհվել

16:35, 23.07.2024

Եթովպիայի հարավում հորդառատ տեղումները սողանք են առաջացրել, որի հետևանքով զոհվել է առնվազն 157 մարդ։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ մահացածների թիվը կավելանա, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են, և փրկարարները պարբերաբար ցեխակույտից դուրս են բերում մահացածների մարմինները։

Այս պահին մի քանի մարդ համարվում է անհետ կորած։

Նմանատիպ