Եթե տուժի մեկ թուրք զինվորական, մեր զինված ուժերը հարված կհասցնեն Ասադի ուժերին. Ռեջեփ Թայիփ Էրդողան

13:40, 12.02.2020

Ես հայտարարում եմ, որ եթե մի թուրք զինվորական վիրավորվի, Թուրքիայի զինված ուժերը հարվածելու են Ասադի ռեժիմի ուժերին,- այս մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է խորհրդարանում ելույթ ունենալիս:

Ըստ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, անհրաժեշտության դեպքում Անկարան կանցնի նաև օդային հարվածների:

Թուրքիայի նախագահի լրատվությամբ, Իդլիբ նահանգում զոհվել է 14 թուրք զինվորական, 45-ը վիրավորվել են:

Էրդողանի խոսքով, Թուրքիայի և Սիրիայի միջև բոլոր համաձայնագրերը անտեսվում են:

Նմանատիպ