Եթե Թրամփին վերընտրեն ՆԱՏՕ-ն այլևս գոյություն չի ունենա. Ջո Բայդեն
Ջո Բայդենի խոսքով Դոնալդ Թրամփը չգիտի վարել արտաքին քաղաքականություն: Այս մասին, ԱՄՆ-ի նախագահի «դեմոկրատների» թեկնածուն հայտարարել է Օհայոյում տեղի ունեցած քաղաքական բանավեճի ժամանակ: Բայդենը քննադատել է ԱՄՆ-ի նախագահի մոտեցումը Ռուսաստանին:
«Մեր նախագահը խառնաշփոթ է գործում, նա ոչինչ չգիտի արտաքին քաղաքականության մասին և գործում է միայն իր նախագահ վերընտրվելու վախով: Ռուսաստանը փորձում է ազդել և մասնատել ՆԱՏՕ-ն: Այդ ժամանակ մեր նախագահը ասում է, որ հավատում է Պուտինին և չի հավատում ԱՄՆ-ի հետախուզությանը: Եթե Թրամփը վերընտրվի, ես խոստանում եմ, որ ՆԱՏՕ-ն 4-5 տարում այլևս գոյություն չի ունենա: Մեր անվտանգությունը մեծ վնաս կհասցվի», – ասել է Ջո Բայդենը: