Եթե տեսնենք, որ այս օրինագիծը վնաս է բերելու, մենք տնտեսությունը պետք է մի կողմ դնենք. Իրակլի Կոբախիձե
Ոչ մի դեպքում չենք մտածում տնտեսական եկամուտի հաշվին վնաս հասցնել հասարակությանը և կտեսնենք, եթե այդ օրինագիծը վնաս է բերում ապա տնտեսությունը պետք է մի կողմ դնենք,-աս հայտարարությունը արել է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքերով, հարկավոր է քննարկել, որքանով գոյություն ունի վտանգ անօրեն ճանապարհով թմրանյութերը թողնել շրջանառության մեջ:
«Այս հարցի շուրջ անց ենք կացնելու քննարկումներ և պետք է պարզենք այս հարցը: Դա մեր վերջնական նպատակն է:
Ինչ վերաբերում է օգուտին, որը այս օրինագիծը պետք է բերի բնակչությանը, այս հարցը նույնպես պետք է քննարկենք միասին: Մենք կներկայացնենք մեր տվյալները, և իհարկ է ոչ մի դեպքում չենք մտածելու տնտեսական եկամուտի մասին, որը կարող ենք ստանալ հասարակությանը վնաս հասցնելու հաշվին: Եթե տեսնենք, որ այս օրինագիծը վնաս է բերում և պարունակում է վտանգ, ապա բնական է, մենք տնտեսությունը պետք է մի կողմ դնենք»,-ասել է Իրակլի Կոբախիձեն:
Խորհրդարանի նախագահի հայտարարությամբ, եթե կհամոզվեն, որ օրինագիծը հնարավոր է խրախուսի անօրեն ճանապարհով թմրանյութերի շրջանառությունը, ապա այն ետ կկանչվի:
Հեղինակ -
Edgar Barsegyan