Եթե Սահմանադրական դատարանը կասեցնի թոշակային բարեփոխումը, թոշակային հիմնադրամին փոխանցված գումարները քաղաքացիներին կվերադարձվեն նպաստի տեսքով. Լևան Սուրգուլաձե
Եթե Սահմանադրական դատարանը կասեցնի թոշակային բարեփոխումը, թոշակային հիմնադրամին փոխանցված գումարները քաղաքացիներին կվերադարձվեն նպաստի տեսքով. Լևան Սուրգուլաձե

Այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը կայացնի թոշակային բարեփոխումը դադարեցնելու որոշում, թոշակային հիմնադրամին փոխանցված գումարները քաղաքացիներին կվերադարձվեն նպաստի տեսքով,- այս հայտարարությունն այսօր արել է Թոշակային հիմնադրամի տնօրեն Լևան Սուրգուլաձեն՝ Բաթումիում:

Նրան կարգավորող նիստին հրավիրել են վկայի կարգավիճակով և պատասխանելու է դատավորների հարցերին:

Լևան Սուրգուլաձեն ասում է, որ Թոշակային հիմնադրամի ավանդը բազմաթիվ երկրներում պարտադիր է և այն նկատի ունի նաև Սահմանադրությունը:

Թոշակային հիմնադրամի տնօրենը չի կիսում նաև այն կարծիքը, որ հիմնադրամ մտցված գումարը ժամանակի ընթացքում կարժեզրկվի:

Սահմանադրական դատարանն այսօր քննարկում է երկու կազմակերպության հայց, որոնք պահանջում են կասեցնել թոշակային բարեփոխումը:

Հիշեցնենք, որ հունվարի մեկից թոշակային սխեմային ինքնաբերաբար ներգրավվել են Վրաստանում աշխատող ցանկացած քաղաքացիները և մշտական բնակության իրավունք ունեցող արտասահմանի քաղաքացիները, որոնք օրենքի գործարկման պահանջին չէր լրացել կանանց 55 և տղամարդկանց 60 տարին:

Ամեն ամիս աշխատողի անհատական թոշակային հաշվին է ուղղվում նրա չգանձվող աշխատավարձի 2%-ը: Թոշակային հիմնադրամին երկուական տոկոս են փոխանցում նաև աշխատատուն և պետությունը: