Եթե պատվաստվի բնակչության 70 տոկոսը, դա նշանակում է, որ կովիդ համավարակն ավարտված է. Ամիրան Գամղրելիձե
Եթե պատվաստվի բնակչության 70 տոկոսը, դա նշանակում է, որ կովիդ համավարակն ավարտված է,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:
«Բոլորս պետք է հասկանանք, որ կովիդ համավարակը հնարավոր է հաղթել միայն բնակչության զանգվածային պատվաստումների միջոցով»,- հայտարարել է Ամիրան Գամղրելիձեն:
Բացի այդ, նրա խոսքով, արդեն հաստատված է, որ Վրաստան առաքվող հաջորդ պատվաստանյութը կլինի «Աստրազենեկայի» պատվաստանյութը և երկիրը, ամենայն հավանականությամբ, այն կստանա մարտի առաջին կեսին:
«Առաջին փուլում երկիր կբերվի Փայզերի պատվաստանյութը, 29 250 չափաբաժին, կրկնակի ներարկման համար: Սա մոտ 14 500 մարդու չափաբաժին է: Որքան գիտեմ, պատվաստանյութը կբերվի փետրվարի երկրորդ կեսին: Հաստատվել է նաև, որ առաքվող հաջորդ պատվաստանյութը կլինի «Աստրազենեկայի» պատվաստանյութը`180-ից 300 հազար չափաբաժնով, և դա ամենայն հավանականությամբ, կլինի մարտի առաջին կեսին»,- նշել է Ամիրան Գամղրելիձեն: