Եթե որևէ մեկը պետք է հրաժարական տա, դա այն ոչ կառավարական կազմակերպություններն են, որոն հիստերիկ ձևով գոռում էին, ամեն բան արդարադատության նախարարի մեղքն է, այն ընդդիմությունը, որը սպառնում էր, որ կբացահայտի մարդասպանի ինքնությունը. Թեա Ծուլուկիանի
Այսօր էլ համամիտ չեմ այն մտքի հետ, որ երբ դատարավորը համամիտ չէ դատախազի հետ, գլխավոր դատախազը պետք է հրաժարական տա,- հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ Առաջին ալիքի «Մոամբե – օրվա թեմա»-ին հյուրընկալվելիս:
«Հռետորաբար կասեմ, որ եթե այսօր որևէ մեկը պետք է հրաժարական տա, դրանք այն ոչ կառավարական կազմակերպություններն են, որոն հիստերիկ ձևով գոռում էին, ամեն բան արդարադատության նախարարի մեղքն է: Պետք է հրաժարական տա այն ընդդիմությունը, որը սպառնում էր, միայն ստեղծեք ինձ համար հանձնաժողով, թողեք ինձ և կբացահայտեմ մարդասպանի ինքնությունը: Վերջում, ավարտվեց նրանով, որ նրանք իմ հասցեին չունեին հարցեր»,- հայտարարել է Ծուլուկիանին:
Արդարադատության նախարարը նաև հայտարարել է, որ Սարալիձեի գործը ընտանիքների, երիտասարդ սերնդի և ամբողջ Վրաստանի համար մեծ ողբերգություն է, երբ երեխաները բռնություն են գործել միմյանց նկատմամբ: