Եթե որևէ կուսակցություն հրապարակայնորեն կամ ոչ հրապարակայնորեն կգրանցի, որ պատրաստ է հանդիպման, բնականաբար մենք պատրաստ ենք. Մամուկա Մդինարաձե
Եթե որևէ կուսակցություն հրապարակայնորեն կամ ոչ հրապարակայնորեն կգրանցի, որ պատրաստ է հանդիպել և խոսել կոնկրետ հարցերի շուրջ, այս դեպքում բնականաբար մենք պատրաստ ենք,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ, Մամուկա Մդինարաձեն:
Ինչպես նշել է Մամուկա Մդինարաձեն, «Վրացական երազանքը» պատրաստ է զրուցել ցանկացած կուսակցության հետ, ցանկացած ձևաչափով:
«Ես կհաստատեմ, որ Ալեկո Էլիսաշվիլիի հետ հանդիպման նախաձեռնությունը, անշուշտ, եկել է մեզանից, ելնելով այն բանից, որ հանդիպման կապակցությամբ նրա նախաձեռնությունը հրապարակավ էր հայտարարվել: Բնականաբար, Եթե որևէ կուսակցություն հրապարակայնորեն կամ ոչ հրապարակայնորեն կգրանցի, որ պատրաստ է հանդիպել և խոսել կոնկրետ հարցերի շուրջ, այս դեպքում մենք պատրաստ ենք: Մենք ցանկացած ձևով կհանդիպենք և կխոսենք ցանկացած հարցի շուրջ», – հայտարարել է Մամուկա Մդինարաձեն: