Եթե կանեփի կուլտիվացումը չի վնասում հասարակությանը և բերելու է տնտեսական օգուտ, ապա ինչու պետք է հրաժարվենք դրանից. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, որ օրենսդրական մարմնից կանեփի արտադրում-կուլտիվացման վերաբերյալ նախաձեռնած օրինագծի ետ կանչելը չի ծրագրվում:
Ինչպես Կոբախիձեն ասել է լրագրողներին, այս հարցի շուրջ անց են կացվելու խորհրդատվություններ: Խորհրդարանի խոսնակի խոսքերով, իշխանությունները խնդրել են պատրիարքարանին, որ տեղի ունենան խորհրդատվություններ, որի ընթացքում տեղի կունենա լրատվության փոխանակում:
Խորհրդարանի նախագահը նշել է, որ գոյություն ունեն մանրամասն հաշվառկներ, որ այս փոփոխությունների արդյունքում հնարավոր է ստանալ մեծ օգուտ:
«Եթե այն չի վնասում հասարակությանը և բերելու է տնտեսական օգուտ, ապա ինչու պետք է հրաժարվենք դրանից: Տեսնում ենք, որ տնտեսական ցուցանիշները ցածր են, մենք ստացել ենք վատ ժառանգություն 2012 թվականի համար: Մեր խնդիրն է, որ վերացնենք աղքատությունը կարճ ժամկետում, և հնարավոր է 10 տարվա ընթացքում մեզ հնարավորություն տրվի դա իրականացնենք վեց տարում»,-ասել է Իրակլի Կոբախիձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan