Եթե Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնա կուսակցություն, դա կլինի լուրջ լրացում. Դիմիտրի Խունդաձե
Եթե Իրակլի Ղարիբաշվիլին վերադառնա կուսակցություն, դա կլինի լուրջ լրացում,- այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Դիմիտրի Խունդաձեն՝ նախկին վարչապետի «Վրացական երազանք» կուսակցություն վերադառնալու հնարավոր վերադարձի մասին տարածված տեղեկությունը մեկնաբանելիս:
«Իրակլի Ղարիբաշվիլին մեր բարեկամն է, մեր զինակիցը 2011-2012 թվականներին: Կարծում եմ, եթե Իրակլին վերադառնա, դա կլինի դրական և հին թիմակիցների միջև կառաջացնի զգացում, որ մենք մեկ ամբողջ ենք և միմյանց չենք կորցնում: Ղարիբաշվիլու վաստակից ելնելով, սա կլինի կուսակցության լուրջ լրացում: Այն կհզորացնի կուսակցությունը»,- հայարարել է Դիմիտրի Խունդաձեն: