Եթե Հայաստանի իշխող կուսակցությունը մնա իշխանության ղեկին, ապա ընտրությունների անցկացումը անիմաստ է. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի ընդիմադիր պատգամավոր և հանրահավաքի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է շարունակել բողոքի ցույցերը: Փաշինյանի խոսքերով, եթե Հայաստանի իշխող «Հանրապետական» կուսակցությունը մնա իշխանության ղեկին, ապա ընտրությունների անցկացումը անիմաստ է:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, ակնհայտ է, որ հանրապետական կուսակցությունում գտնում են, որ ժողովուրդն իրեն բավարարված է զգում Սերժ Սարգսյանի հրաժարականով և այս իրավիճակում պետք է հստակ դիրքորոշում արտահայտվի և արձանագրվի, որ իրադարձությունների նման զարգացումը չի կարող մտնել հեղափոխության պլանների ու ծրագրերի մեջ:
Փաշինյանը ասում է, որ բողոքի ցույցերը շարունակվելու են: Այն դեպքում եթե ընտրությունները անց կացնի իշխող կուսակցությունը, ապա Փաշինյանը ծրագրում է կաթվածահար անել ընտրատեղամասերի աշխատանքը:
Նախկին վարչապետ, Սերժ Սարգսյանը պաշտոնաթողության մասին հայտարարությունը արել է ապրիլի 23-ին: Մինչ այդ Երևանում 10 օր շարունակ տեղի էր ունենում զանգվածային բողոքի ցույց:
Հեղինակ -
Edgar Barsegyan