Եթե «Ֆրիդոմ Հաուսի»-ը չի ուղղի այս սխալները, դա կառաջացնի նշված կազմակերպության հետազոտություների նկատմամբ անվստահույթան խորացում. Արչիլ Թալակվաձե
Եթե «Ֆրիդոմ Հաուսի»-ը չի ուղղի այս սխալները, դա կառաջացնի նշված կազմակերպության հետազոտություների նկատմամբ անվստահույթան խորացում. Արչիլ Թալակվաձե

«Ֆրիդոմ Հաուսի»-ի զեկույցը  չափազանց կողմնակալ է, որտեղ փաստերն ու հանգամանքները աղաղաղված են և չեն համապատասխանում իրականությանը,- այս մասին հայտարարել է խորհրդարանային մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակաձեն:

Նրա խոսքերով, «Ֆրիդոմ Հաուսը»-ը պետք է գործի մեծ պատասխանատվությամբ, երբ Վրաստանի մասին անում է ոչ օբյեկտիվ գնահատականներ:

«Երբ խոսքը վերաբերում է մամուլի ազատությանը, իբր այդ տեսանկյունից իրավիճակը վատթարացել է, կասեմ, որ համեմատել չի կարելի նախորդ ժամանակաշրջանի հետ, երբ մամուլը ընդհանրապես մենաշնորհված էր: Այսօր ունենք մեծ քանակությամբ մամլո հնարավորություններ, որտեղ լրագրողները ունեն ազատ աշխատելու հնարավորություն: Այսօր իշխանությունների նկատմամբ քննադատությունը շատ բարձր է, որը նշանակում է, որ մամուլը ազատ է: Երկրորդ սխալը, որը մենք տեսել ենք վերաբերում էր հանրային հեռարձակողին, որտեղ ասված է, որ ալիքի դադարեցրել է խորհրդարանային նիստերի հեռարձակումը: Դա սխալ լրատվություն է և մատնանշելուց հետո «Ֆրիդոմ Հաուսը» ուղղել է իր սխալը: Կազմակերպությունը նույնպես պետք է ուղղի իր սխալները, որոնք հայտնվել են հաշվետվության մեջ: Նույնպես կողմնակալորեն են ներկայացված գնահատականները կապված Բիձինա Իվանիշվիլիին: Ինչպես գիտեք նա վարչապետի պաշտոնից հեռացել է սեփական ցանկությամբ և վերադառձել է մասնավոր սեկտոր, իսկ այս հաշվետվությունում ներկայացված են այլ գնահատականներ»,-հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքերով, «Ֆրիդոմ Հաուս»-ը ամերիկյան կազմակերպություն է և Վրաստանը շատ է կարևորում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:

«Հենց այդ պատճառով, մենք լավ ենք ուսումնասիրել հաշվետվությունը և ունեցել ենք օբյեկտիվ եզրահանգում: Այս կողմնակալ հաշվետվությունը չի վնասելու մեր հարաբերություններին, «Ֆրիդոմ Հաուսը»-ը պետք է գործի մեծ պատասխանատվությամբ, երբ Վրաստանի մասին անում է ոչ օբյեկտիվ գնահատականներ: Եթե այս սխալները չուղղվեն, ապա դա կառաջացնի նշված կազմակերպության հետազոտություների նկատմամբ անվստահույթան խորացում, որը արդյունքում կվնասի տարածաշրջանում «Ֆրիդոմ Հաուսի» և Վրաստանի հետաքրքրություններին»,-հայտարարել է Թալակվաձեն:

Հիշեցնենք, որ «Ֆրիդոմ Հաուս» միջազգային ոչկառավարական կազմակերպությունը, զարգացող երկրների մասին 2017 թ. հաշվետվությունում, ճանաչել է հանրային հեռարձակողի կապակցությամբ իր սխալը և հաշվետվությունում մտցրել է ուղղումներ:

Հաշվետվությունում նշված էր, որ Վասիլ Մաղլափերիձեն հանրային հեռարձակողի տնօրեն դառնալուց հետո փակել է երկրորդ ալիքը, որի եթերով ցուցադրվում էին խորհրդարանի նիստերը:

«Նշված հաշվետվության նախորդ տարբերակում սխալ էր նշված, որ հանրային հեռարձակողի երկրորդ ալիքը փակվել է: Ալիքի գործում է, ուղղակի նվազեցվել է կոնտենտը»,- նշված է «Ֆրիդոմ Հաուսի» ուղղումների մեջ, որը կցված է հաշվետվությանը:

Դրա հետ մեկտեղ, «Ֆրիդոմ Հաուսի» հաշվետվությունում, Վրաստանում մամուլի անկախության 2017 թվականի ցուցանիշը հավասարեցվել է 2009 թվականի ցուցանիշին: Կոնկրետ, հաշվետվության համաձայն, 2017 թվականին Վրաստանում մամուլի անկախության տեսանկյունից գոյություն ունեցող իրավիճակը գնահատված է այն միավորներով, ինչպիսի միավորներ եղել են՝ 2009,2010,2011,2012 թվականներին: