Եթե այս պահին նախագահը ժամանակավորապես դադարեցնում է համաներման գործընթացը, ապա դա այդ աղջկա կյանքը ետ չի բերի. Թամար Չուգոշվիլի
Եթե այս պահին նախագահը ժամանակավորապես դադարեցնում է համաներման գործընթացը, ապա դա այդ աղջկա կյանքը ետ չի բերի. Թամար Չուգոշվիլի

Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Թամար Չուգոշվիլին գտնում է, որ ցանկացած բռնության հանցանքի նկատմամբ, նախագահը և նրա վարչությունը պետք է լինեն առավելագույնս զգույշ:

Լրագրողների հետ զրույցում, Թամար Չուգոշվիլին արձագանքել է նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից այսօր արված հայտարարությանը և նշել, որ ցավոք նախագահի կողմից գոյություն ունի այնպիսի վիճակագրություն, որի նմանը չկա ոչ մի երկրում:

«Ես չգիտեմ մեկ այլ երկիր, որը մոտ է նման վիճակագրությանը: Սա շատ մեծ տոկոսային ցուցանիշ է և արդյունքն էլ աչքի առջևում է: Համաներում ստացած անձը դաժան սպանություն է գործել: Ցանկացած բռնության հանցանքի նկատմամբ, նախագահը և նրա վարչությունը պետք է լինեն առավելագույնս զգույշ: Եթե այս պահին նախագահը ժամանակավորապես դադարեցնում է համաներման գործընթացը, ապա դա այդ աղջկա կյանքը ետ չի բերի: Այս մեխանիզմը, որի տեսքով ստացել ենք նախագահի ձեռքերում, չի նստում ոչ մի լոգիկայում»,-հայտարարել է Չուգոշվիլին:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Բարնովի փողոցում տեղի ունեցած սպանության մեջ մեղադրյալ, Վեփխիա Բաքրաձեի համաներման մասին անց է կացրել մամլո ասուլիս:

Ինչպես նշել է երկրի նախագահը, համաներման հանձնաժողովը, ժամանակավորապես դադարեցնում է  բռնության փաստերի համաներման ակտերի արձակումը:

Բացի այդ, Գիորգի Մարգվելաշվիլին զրուցել է հանձնաժողովի կողմից համաներման հիմքում օգտագործված փաստաթղթերի մասին և նշել, որ Վեփխիա Բաքրաձեի գործին կցված է եղել նրա ընտանիքի խնդրանքը և պատժակատարողության հիմնարկի դրական բնութագրումը: