Ես վստահ եմ, որ Կալաձեն, Կոբախիձեն և մյուսներն ինձանից լավ գիտեն, որ պարտվելու են, պետք է խոստովանեն, որ ընդդիմությունն այս տարի հաղթում է. Նիկա Մելիա
Համոզված եմ, որ պարոն Կալաձեն, Կոբախիձեն և մյուսներն ինձանից լավ գիտեն, որ պարտվելու են, – այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան:
Հարցին, թե ինչու ընդդիմությունը նախընտրական շրջանում ակտիվություն չէր ցուցաբերում, Մելիան պատասխանել է, որ իշխող կուսակցության անդամները չպետք է անհանգստանան այս հարցով:
«Եթե մենք ակտիվ չենք, ինչո՞ւ պետք է անհանգստանա «Վրացական երազանքը»: Ինչու՞ են անհանգստանում Կոբախիձեն և Կալաձեն, եթե գիտեն, որ մենք ակտիվ չենք: Ի՞նչ են նշանակում այսօրվա, երեկվա և ամենօրյա հանդիպումները: Համոզված եմ, որ պարոն Կալաձեն, Կոբախիձեն և մյուսներն ինձանից լավ գիտեն, որ իրենք պարտված կլինեն և ստիպված կլինեն ճեպազրույց անցկացնել և ասել, որ մենք չենք ստացել արձանագրությունում նշված տոկոսները, և, հետևաբար, արտահերթ ընտրություններ են նշանակվելու: Նրանք պետք է ընդունեն, որ ընդդիմությունն այս տարի կհաղթի», – ասել է Մելիան