Ես ունեմ այն ամբիցիան, որ մեկ տարում բնակչությունը հավաստիանա, որ ունենալու է հոգատար իշխանություն, ինձ համար կուսակցությունը այլ արժեք չունի. Բիձինա Իվանիշվիլի
Ես ունեմ այն ամբիցիան, որ մեկ տարում բնակչությունը հավաստիանա, որ ունենալու է հոգատար իշխանություն, ինձ համար կուսակցությունը այլ արժեք չունի. Բիձինա Իվանիշվիլի

Մեկ տարում կցույց տամ, ոչ միայն Վրաստանին, այլ Եվրոպային, թե ինչպիսի ժողովրդավարություն կարող է կառուցվել Վրաստանում,-այս մասին «վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է «Իմեդի Live» հաղորդման ժամանակ:

Նրա խոսքերով, վարձակալած իշխանությունը փորձում է թեթևացնել ժողովրդի հոգսերը:

«Այս ֆոնին, պետք է տեղի ունենա ժողովրդի գումարներով վարձակալածի, իշխանությունների համակենտրոնացում: Մենք իրավունք չունենք շեղվելու: Վարձակալած իշխանությունը փորձում է ամենօրյա ռեժիմով թեթևացնել ժողովրդի հոգսերը: Այս գործընթացը կլինի մշտական, ես հավաստիացնում եմ հասարակությանը: Ես կրել եմ այդ պատասխանատվությունը և ասել ՝ մեկ տարի:

Մեկ տարում կցույց տամ, ոչ միայն Վրաստանին, այլ Եվրոպային, թե ինչպիսի ժողովրդավարություն կարող է կառուցվել Վրաստանում: Ես ունեմ այդ նպատակը, որ մեկ տարում հասնենք դրան և ցույց տամ Վրաստանի բնակչությանը, որ երկիրը ունենալու է իրական, ժողովրդի համար հոգս տանող իշխանություն: Ինձ համար կուսակցությունը չունի այլ արժեք: Կուսակցությունը ստեղծվում է այն բանի համար, որ հոգա ժողովրդի համար»,-հայտարարել է Բիձինա Իվանիշվիլի: