Ես շատ լավ հասկանում եմ, որ Վրաստանում շատ մարդիկ կորցրել են իրենց համբերությունը, թույլ տվեք հիշեցնեմ, որ Բուխարեստի գագաթնաժողովի որոշումը ուժի մեջ է. Ռասմուսեն

11:02, 10.09.2019

Ես շատ լավ հասկանում եմ, որ Վրաստանում շատ մարդիկ կորցրել են իրենց համբերությունը: Հիշեցնեմ, որ Բուխարեստի 2008 թվականի գագաթնաժողովում մենք ընդունել ենք որոշում, որ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամ: Որոշումը դեռ ուժի մեջ է, – այս մասին ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար, Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է Թբիլիսիում ընթացող, տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և Մաքքեյնի ինստիտուտի կողմից կազմակերպված հերթով հինգերրորդ միջազգային գիտաժողովին, որտեղ նրան հարցրել են՝ Վրաստանն արդեն 11 տարի է ՆԱՏՕ-ից ստանում է ամենամյա ազգային ծրագիր, ինչպես եք կարծում, ինչ է փոխվել, ինչ եք կարծում Վրաստանին անհրաժեշտ է կրկին ՄԱՊ-ը (MAP) ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար:

Նրա խոսքով, մինչ  Բուխարեստի գագաթնաժողովը Վրաստանի համար քննարկվել էր ՄԱՊ շնորհելու հարցը:

«Բուխարեստի գագաթնաժողովից առաջ մենք քննարկել ենք, շնորհենք Վրաստանին և ՈՒկրաինային ՄԱՊ-ը թե ոչ: Մենք չստացանք անհրաժեշտ աջակցությունը դրա համար: Ինչպես գիտեք, ՆԱՏՕ-ում որոշումները ընդունվում են միաձայն, իսկ Վրաստանին և Ուկրաինային MAP-ի շնորհելու հարցում կային դիմակայություններ: Դրա փոխարեն, մենք որոշեցինք, որ դուք կդառնաք ՆԱՏՕ-ի անդամ: Այս ազդանշանը ավելի հզոր է, քանզի անդամության ռազմավարական ծրագիրը երաշխիք չէ, որ դուք կդառնաք դաշինքի անդամ: Սակայն մենք որոշել ենք, որ դուք կդառնաք ՆԱՏՕ-ի անդամ», – նշել է  Ռասմուսենը:

Նրա խոսքով, ստեղծվել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողով, ինչպես նաև ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողով:

«Հիմա մենք շարունակում ենք աշխատել բարեփոխումների վրա այս հանձնաժողովների շրջանակներում և գործընթացը լավ է ընթանում: Սակայն ես համոզված եմ, որ 2008 թվականին մենք սխալ գործեցինք: Ես աջակցում էի Վրաստանին և Ուկրաինային անդամակցության ռազմավարական ծրագրի շնորհմանը: Գտնում եմ, որ մենք պետք է դա անեյինք: Կարծում եմ, որ մենք սխալ հաղորդագրություն ենք ուղարկել Պուտինին: Դա տատանվող և թույլ ուղերձ էր, որից նա օգտվեց», – նշել է Ռասմուսենը:

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով , Վրաստանում շարունակվում է բարեփոխումների գործընթացը և կարևոր է, որ դա պահպանվի:

Նմանատիպ