Ես ընտրություն կատարեցի հօգուտ Կախա Կալաձեի և «Վրացական երազանքի», սա ընտրություն է, որը բոլորը պետք է կատարեն. Կախա Կուճավա
Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան կատարել է իր ընտրությունը ինքնակառավարման մարմինների ընտրություններում:
«Ավանդաբար ես եկել եմ իմ ընտրատեղամաս: Ես միշտ փորձում եմ լինել առաջինը և այսօր առաջինն էի: Իհարկե, ես ընտրություն կատարեցի հօգուտ Կախա Կալաձեի և «Վրացական երազանքի»:
Սա ընտրություն է, որ բոլորը պետք է կատարեն, քանի որ մենք ունենք ծրագիր, տեսլական մեր քաղաքի և երկրի, ուժեղ շրջանների զարգացման համար: Սա այն խոստումն է, որը մենք տվեցինք ընտրություններից առաջ, և ես վստահ եմ, որ 20 տարի հետո կհպարտանանք մեր արդյունքներով», – հայտարարել է Կախա Կուճավան: