Երուսաղեմում առնվազն 31 պաղեստինցի վիրավորվել է Ալ-Աքսա մզկիթի մոտ իսրայելական ոստիկանության հետ բախման արդյունքում

14:40, 22.04.2022

Երուսաղեմում առնվազն 31 պաղեստինցի վիրավորվել է Ալ-Աքսա մզկիթի մոտ իսրայելական ոստիկանության հետ բախման արդյունքում։

Պաղեստինյան Կարմիր Խաչի տվյալներով՝ հիվանդանոց է տեղափոխվել 14 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ Իսրայելի իրավապահ մարմինը պարզաբանում է, որ ոստիկանությունը միջամտել է այն բանից հետո, երբ հարյուրավոր պաղեստինցիներ սկսել են քարեր ու հրացաններ նետել և մոտեցել արևմտյան պատին, որտեղ այդ պահին տեղի էր ունենում հրեացիների աղոթքը։

«Reuters»-ի ականատեսը հաստատել է, որ ոստիկանությունը ռետինե փամփուշտներով և ձայնային նռնակներով կրակել է առավոտյան աղոթքից դուրս եկած մոտ 200 պաղեստինցիների վրա, որոնցից ոմանք քարեր էին նետում։

Նմանատիպ