Երուսաղեմը պետք է լինի Պաղեստինի մայրաքաղաքը. Էրդողան
Երուսաղեմը պետք է լինի Պաղեստինի մայրաքաղաքը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մեկնարկած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին ճանաչել Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:

Թուրքիայի ղեկավարը կրկին Իսրայելն ահաբեկչական պետություն է անվանել՝ հայտարարելով, որ Երուսաղեմն օկուպացված քաղաք է, իսկ ԱՄՆ-ն, ճանաչելով այն Իսրայելի մայրաքաղաք, ոտնահարել է բոլոր միջազգային նորմերը:

Ըստ նրա՝ ԱՄՆ-ի այդ քայլը ողջունել է միայն Իսրայելը, որը շարունակում է օկուպացված պահել պաղեստինյան տարածքները:

«Բավական է միայն մի փոքր քայլել այդ քաղաքում, որպեսզի հասկանաս, որ այն օկուպացված է», – ասել է Էրդողանը:

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչի հետևանքով բախումներ են սկսվել մահմեդականների և հրեաների միջև։