Երկխոսությունը և բանակցությունները այլընտրանք չունեն, եթե կայանար հինգերրորդ փուլը, ավարտվեր արդյունքով, չէինք ապրի այսպիսի լարված իրավիճակում. Ալեկո Էլիսաշվիլի
Երկխոսությունը և բանակցությունները այլընտրանք չունեն, եթե կայանար հինգերրորդ փուլը, ավարտվեր արդյունքով, չէինք ապրի այսպիսի լարված իրավիճակում. Ալեկո Էլիսաշվիլի

Երկխոսությունը և բանակցությունները այլընտրանք չունեն, եթե կայանար հինգերրորդ փուլը, ավարտվեր արդյունքով, չէինք ապրի այսպիսի լարված իրավիճակում և կենտրոնացած կլինեինք ժողովրդի հիմնախնդիրների վրա և լուծում կգտնեինք, – այս մասին հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ, Ալեկո Էլիսաշվիլին:

«Այս մարդու ասածի մեջ կար շատ այլ ու խորքային բովանդակություն: Դա բարեսիրտ ընկերոջ խորհուրդն էր, որ  չխորացնել այս առճակատումն ու դիմակայությունը, սկսել բանակցություններ, որպեսզի երկու կողմերն էլ չմտածեն միայն միմյանց հաղթելու, մեկ մեծ անդունդ ընկնելու մասին», – ասել է Էլիսաշվիլին:

Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ժիգիմանտա Պավիլյոնիսը, ով այցով գտնվում է Վրաստանում, երեկ հայտարարել է, որ ընդդիմությունն ու իշխանությունները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ:

«Լիտվայում բոլոր քաղաքական առաջնորդները միշտ միասին են ՝ ռազմավարական նպատակներով: Վրաստանը երբեք չի սովորել այս դասը: Դուք արդեն կորցրել եք տարածքներ, մի թե ուզում եք կորցնել ապագան», – հայտարարել է Ժիգիմանտաս Պավիլյոնիսը: