Երկուսով ինչ կարողացանք, առավելագույնը պոկեցինք «Վրացական երազանքից», մնացած ընդդիմությունը պետք է միանա մեզ, խոսի և ամեն ինչ ավարտենք. Ալեկո Էլիսաշվիլի
Երկուսով ինչ կարողացանք, առավելագույնը պոկեցինք «Վրացական երազանքից», մնացած ընդդիմությունը պետք է միանա մեզ, խոսի և ամեն ինչ ավարտենք. Ալեկո Էլիսաշվիլի

Շենը իջեցնելը նույնպես հարց է: Իհարկե, խոսքը նաև ինքնակառավարման մարմինների ընտրությունների շեմի մասին է: Այստեղ ընդդիմության մնացած մասը պետք է պատասխանատվություն կրի, սա միակ խնդիրն է, որին պետք է սահմանադրական մեծամասնություն», – այս մասին հայտարարել է «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ, Ալեկո Էլիսաշվիլին:

Ինչպես ասում է Էլիսաշվիլին, մեծամասնությունը պետք է խոսի նաև ընդդիմության մնացած մասի հետ և աշխատի որոշակի հարցերի շուրջ:

«Ես մի բան անկեղծորեն կասեմ, մենք երեք հարց հասցրել ենք գրեթե մինչև վերջ, բերել ենք ընտրական հարցերը, այս ուղղությամբ երկար ենք աշխատել: Երկու պատգամավոր, երկու մարդ, կարողացանք առավելագույնը պոկել «Վրացական երազանքից», մնացած ընդդիմությունը 54 պատգամավորով պետք է նույնպես մտնեն, թող խոսեն, թող աշխատեն և ավարտեն այս ամենը», – հայտարարել է Ալեկո Էլիսասվիլին: