Երկու վրացի սահմանապահները, ովքեր այսօր Դաղեստանի տարածքում էին գտնվում, արդեն Լագոդեխի են ժամանել։
Առաջին ալիքի լրագրողի տեղեկությամբ, սահմանապահները Վրաստանի տարածք հասան սահմանային ոստիկանության ուղղաթիռով։
ՆԳՆ-ի տեղեկությամբ, Վրաստանի սահմանային ոստիկանության Լագոդեխիի բաժնի երկու սահմանապահներ հայտնվեցին Դաղեստանի տարածքում տվյալ տարվա հունիսի 27-ին։ Գործակալության հայտարարությամբ, սահմանապահները, ըստ պլանի նախատեսված հանձնարարության, Վրաստան-Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի տարածք էին հասել հերթական ժամանակավոր ամառային պահակակետ բացելու համար։
«Որոշ ժամանակի ընթացքում սահմանապահների հետ կապը անհասանելի դարձավ, որից հետո էլ սկսվեց նրանց որոնելու գործընթացը։ Դրան զուգահեռ Վրաստանի ՆԳՆ-ի սահմանային ոստիկանության բաժնի կողմից պարզվեց, որ վրաց սահմանապահները Ռուսաստանի Դաշնության տարածքում էին գտնվում», – հայտնում են նախարարությունում։ ՆԳՆ-ի հայտարարությամբ, սահմանապահներին վերադարձնելուց հետո, վրաց կողմը մասնավորապես կհետաքննի պատահարները և բոլոր համապատասխան գործընթացները։