Երկու անձ ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ապօրինի եկամուտների օրինականացման համար
Երկու անձ ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ապօրինի եկամուտների օրինականացման համար

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի տարածաշրջանային դատախազության հետ համատեղ անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկու անձի՝ Վ.Գ.-ին և Լ.Ս.-ին՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության և ապօրինի եկամուտների օրինականացման մեղադրանքով։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալները Գուրիայի շրջանի Սուփսա գետից համակարգված կերպով արդյունահանել են իներտ նյութեր՝ առանց համապատասխան թույլտվության և լիցենզիայի, որոնք վաճառել են տարբեր տնտեսվարող սուբյեկտների։ Ընդհանուր առմամբ, անօրինականորեն արդյունահանվել է 32,957 խորանարդ մետր իներտ նյութ՝ 380,804 լարի արժողությամբ, և շրջակա միջավայրին պատճառված վնասը կազմել է 494,345 լարի։

Միևնույն ժամանակ, մեղադրյալներից մեկը օրինականացրել է 45,713 լարիի չափով ապօրինի եկամուտ», – հայտնել է քննչական ծառայությունը։

Գործը քննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով և 194-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետով, որը նախատեսում է ազատազրկում վեցից ինը տարի ժամկետով։