Երկրում դեռևս չկա դաշտային հոսպիտալներ բացելու անհրաժեշտություն. Թենգիզ Ցերցվաձե
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար, Թենգիզ Ցերցվաձեի հայտարարությամբ, Վրաստանի կլինիկաներում կան բավարար թվով մահճակալներ: Նրա խոսքով, ընտանեկան բժիշկները փուլ առ փուլ կներգրավվեն կովիդ-պացիենտների կառավարման գործընթացում:
Միևնույն ժամանակ, ինչպես հայտարարել է Ցերցվաձեն, դեռևս երկրում դաշտային հոսպիտալներ տեղակայելու անհրաժեշտություն չկա, ուստի նշված հարցը օրակարգում չէ:
«Ներկայումս, կենտրոնացված է 4 300 մահճակալ: Հաշվի առնելով երկրում մահճակալների ընդհանուր քանակը, հնարավոր է կենտրոնացնել ևս 4 000 մահճակալ: Վրաստանը կարող է հատկացնել մինչև 8 000 մահճակալ այնպես, որ վնաս չհասցվի բժշկության այլ ոլորտներին: Վրաստանում կա 2 500 ընտանեկան բժիշկ, նրանցից 1000-ն արդեն ներգրավված են կովիդի կառավարման մեջ և նրանց թիվն աստիճանաբար ավելանում է: Բացի այդ, 50 առցանց կլինիկաներ արդեն ներգրավված են կառավարման մեջ: Առաջիկա օրերին գործընթացին կներգրավվեն ևս վեց կլինիկաներ: դեռևս երկրում դաշտային հոսպիտալներ տեղակայելու անհրաժեշտություն չկա, ուստի նշված հարցը օրակարգում չէ»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: