Երկրի մասշտաբով սահմանափակումները չեն վերաբերի տարբեր տնտեսական գործունեությանը, ներառյալ դեղատների և գեղեցկության սրահների աշխատանքին
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում գործող սահմանափակումները չեն վերաբերի տնտեսական տարբեր գործունեությանը: Այս մասին որոշում է կայացրել համակարգող խորհուրդը:
Մասնավորապես, սահմանափակումները չեն վերաբերի պետական և մասնավոր շինարարական-վերանորոգման աշխատանքներին, բանկային և ֆինանսական գործունեությանը, սննդամթերքի, կենդանիների կերի, դեղատների, անասնաբուժական դեղատների, կենցաղային քիմիական նյութերի և հիգիենայի խանութների և մամուլի կրպակների աշխատանքին, առաքման և «անձամբ վերցնելու» ծառայություններին, գեղեցկության սրահների և էսթետիկ բժշկության կենտրոնների աշխատանքին, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և տեխնիկական զննման ծառայություններին, կենցաղային տեխնիկայի վերանորոգման ծառայություններին, ագրարային շուկայի գործունեությանը:
Բացի այդ, չի սահմանափակվում թեթև մարդատար ավտոմեքենայով, այդ թվում՝ տաքսիով երթևեկությունը:
Միջգերատեսչական համակարող խորհուրդի որոշումը սահմանափակումների խստացման մասին հայտնի է դարձել այսօր: Ինչ սահմանափկումներ կգործեն նոյեմբերի 28-ից Վրաստանում, կարող եք ընթերցել հղումով: