Երկրի մասշտաբով գործարկվելիք սահմանափակումներից բացի, ձմռան հանգստավայրերում կգործեն լրացուցիչ սահմանափակումներ
Վրաստանում առկա համաճարակային իրավիճակի հաշվի առնելով, վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհուրդը կայացրել է երկրում գործող կետային սահմանափակումները խստացնելու և ընդլայնելու որոշում:
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, նոյեմբերի 28-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ, Բակուրիանիում, Գուդաուրիում, Գոդերձիում և Մեստիայում դադարեցվում է լեռնադահուկային մայրուղիների և դահուկային ճոպանուղիների աշխատանքը:
Բացի այդ, հյուրանոցների աշխատանքը թույլատրվում է միայն կարանտինային տարածքներ կազմակերպելու համար:
Միջգերատեսչական համակարող խորհուրդի որոշումը սահմանափակումների խստացման մասին հայտնի է դարձել այսօր: Ինչ սահմանափկումներ կգործեն նոյեմբերի 28-ից Վրաստանում, կարող եք ընթերցել հղումով: