Երկրի հիմնական ենթակառուցվածքային նախագծերի շինարարությունն իրականացվելու է այս տարի. Զուրաբ Ալավիձե
Երկրի հիմնական ենթակառուցվածքային նախագծերի շինարարությունն իրականացվելու է այս տարի. Զուրաբ Ալավիձե

Ընթացիկ տարվում մոտ 3,5 միլիլարդ դոլար արժողությամբ պայմանագրեր են կնքվելու – այս մասին ահյտարարել է Վրաստանի ենթակառուցվածքի և տարածաշրջանային զարգացման նախարար Զուրաբ Ալավիձեն՝ «Եվրամիություն-Վրաստան բիզնես խորհրդի» անդամ ընկերությունների հետ անցկացված հանդիպմանը:

Նախարարը «Եվրամիություն-Վրաստան բիզնես խորհրդի» անդամ ընկերությունների ներկայացուցիչներին է ծանոթացրել Վրաստանի ենթակառուցվածքի և տարածշրջանային զարգացման ուղղությամբ առկա վիճակը:

Հանդիպմանը Ալավիձեն խոսել է նաև նախարարության 2018-2020 թթ. նախատեսված կարևոր նախագծերի մասին:

Նրա խոսքով, երկրի հիմնական ենթակառուցվածքային նախագծերի շինարարությունն իրականացվելու է հենց այս տարի: